-
27.12.2020|
14:53
Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել: Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։ Մենք մեր պատմական, ազգային, պետական երազանքներն իրականացրինք։
-
27.12.2020|
14:51
Արցախցի ճանաչված մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, տեղեկացնում է Analitik.am–ը։
-
27.12.2020|
14:49
«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին»: Այս կարգախոսով այսօր քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հավատացյալներ իրենց աջակցությունն են հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն:
-
27.12.2020|
14:48
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն:
-
27.12.2020|
14:47
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 157834-ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
27.12.2020|
14:43
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել հրադադարը Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում: Սուրբծննդյան Urbi et Orbi՝ քաղաքին ու աշխարհին, ուղղված քարոզում Հռոմի պապն ավանդաբար հիշատակել է քաղաքներն ու տարածաշրջանները, որտեղ պատերազմներ ու կոնֆլիկտներ են:
-
26.12.2020|
20:55
Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։
-
26.12.2020|
20:54
Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
-
26.12.2020|
20:53
Նոյեմբերի 10-ին կնքվեց զինադադարի պայմանագիր, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին: Այժմ երկու հակառակ կողմերը զբաղված են հետպատերազմյան ներքին գործերով: Երևանն ու Բաքուն ընդհանուր առմամբ համաձայն են, որ Բաքուն հաղթեց, իսկ Երևանը պարտվեց: Գոնե այս հարցում նրանց միջև համաձայնություն կա:
-
26.12.2020|
20:52
Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: